Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 16-17.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Էպշտեյն-Բարի վիրուսը որպես հոգնածության պատճառ

Էպշտեյն-Բարի վիրուսը որպես հոգնածության պատճառ

Այս հիվանդության հարուցիչն այնքանով է տարածված, որքանով քիչ է ուսումնասիրված Էպշտեյն-Բարի վիրուսը կամ հերպեսի վիրուսի 4-րդ տեսակը: Ինչպես հաստատում են մասնագետները, երկրագնդի մեծահասակ բնակչության 90%-ից ավելին Էպշտեյն-Բարի վիրուսի նկատմամբ հակամարմիններ ունեն, իսկ դա նշանակում է, որ նրանք հիվանդացել են տվյալ վիրուսի այս կամ այն ձևով, շատ հաճախ առանց ախտանիշների կամ թեթև մրսածության տեսքով: Եթե արտաքին պայմաններն անբարենպաստ են, իսկ իմունային համակարգը թուլացած, ապա զարգանում է մոնոնուկլեոզ: Դրա սուր ձևն արտահայտվում է մարմնի բարձր ջերմաստիճանով, կոկորդի ցավերով,  ավշային հանգույցների մեծացմամբ, երբեմն մարմնի վրա ցանի դսևորմամբ: Բացի այդ, հիվանդների արյան մեջ ավելանում է լիմֆոցիտների քանակությունը և առաջանում են հատուկ բջիջներ` ատիպիկ մոնոնուկլեարներ:

 

Հակավիրուսային բուժման բացակայության դեպքում, հիվանդությունն անցնում է քրոնիկական ձևի, որից հետո դրա պատկերի վրա շատ հաճախ զարգանում է քրոնիկական հոգնածության համախտանիշ: Առաջինն այս կապը հայտնաբերել են ամերիկացի գիտնականները` 1984-ին: Այդ ժամանակ Նևադա նահանգի Ինկլայն-Վիլիջ փոքրիկ քաղաքում իսկական համաճարակ էր սկսվել: Տեղացիների շրջանում գրանցվել էր նախկինում անհայտ հիվանդության ավելի քան 200 դեպք, որն արտահայտվում էր տրամադրության վատացմամբ, մկանային թուլությամբ, ախորժակի բացակայությամբ, դեպրեսիայով: Բոլոր հիվանդների մոտ հայտնաբերվեց Էպշտեյն-Բարի վիրուս կամ դրա նկատմամբ հակամարմիններ, սակայն այս փաստի վերաբերյալ բժիշկները չկարողացան մի ընդհանուր եզրահանգման գալ: նրանց մի մասը կարծում էր, որ գործ ունեն մասսայական հիստերիայի հետ: Սական ժամանակակից բժշկության մեջ ոչ-ոք արդեն չի կասկածում, որ Էպշտեյն-Բարրի վիրուսը, նաև ցիտոմեգալովիրուսն ու հերպեսի վիրուսի այլ տարատեսակները քրոնիկական հոգծանության համախտանիշի հիմնական պատճառն են:

 

Համախտանիշն արտահայտվում է աշխատունակության կտրուկ նվազմամբ, նույնիսկ, լիովին առողջ մարդկանց մոտ: Դրանք հիմնականում 30 տարեկանից բարձր կանայք են (հիվանդացածների ընդհանուր քանակի 60%-ը), ովքեր ունեն բարձագույն կրթություն և բարձր եկամուտներ:

 

Ռիսկի խմբում են, այսպես կոչված, «աշխատամոլները» և  իրենց կատարյալ համարող մարդիկ, ովքեր չափից ավելի պահաջկոտ են սեփական անձի նկատմամբ և, այդ իսկ պատճառով, մշտապես սթրեսի մեջ են: Նրանք անընդմեջ հոգնածության զգացողություն ունեն, որը չի անցնում, նույնիսկ լիարժեք հանգստից կամ խորը քնից հետո: Ախտանիշները հետևյալն են. մարմնի սուբֆեբրիլային (ենթատենդային) ջերմաստիճան (37,5-38oC), չհանգստացող ցավեր, կոկորդում անհարմարության զգացում, ավշային հանգույցների մեծացում: Հնարավոր են նաև ցավեր մկաններում և հոդերում, վատ քուն, հիշողության վատացում, դեպրեսիա, քաշի ավելացում կամ նվազում, ստամոքսի և աղիների խանգարումներ, վատ ախորժակ, ալերգիկ ռեակցիաներ: Նման վիճակը որոշ ժամանակ նորմալ է համարվում ինֆեկցիոն հիվանդությունից, օրինակ, գրիպից  հետո: Սակայն եթե այն երկարաձգվում է մինչև 6 ամիս և հակված է ավելի վատթարանալու, դա արդեն պատճառ է, որպեսզի հետազոտություն անցնել օրգանիզմում հերպեսի վիրուսի առկայությունը որոշելու նպատակով:

 

Նախ անհրաժեշտ  է արյունը հետազոտել, որի արդյունքերի հիման վրա բժիշկը կարող է կասկածել վիրուսային ինֆեկցիայի առկայության մասին և պացիենտին ուղարկել թքի և ողնուղեղային հեղուկի հատուկ հետազոտության, որը թույլ կտա վերջնական ախտորոշում կայացնել: Իսկ ինչ անել, եթե դրանք արդեն հայտնավերել են: Խնդիրն այն է, որ այս հիվանդության սուր ընթացքի ժամանակ կիրառվում են հակավիրուսային պատրաստուկներ, իսկ մոնոնուկլեոզի քրոնիկական ձևի հատուկ բուժում ներկայումս գոյություն չունի:

 

Միակ բանը, որ կարող են առաջարկել բժիշկները,  իմունախթանիչ պատրաստուկներով թանկարժեք թերապիան է, որը բարձրացնում է իմունիտեըտը, նշանակում է` օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը: Սակայն այդ պատրաստուկներն ի վիճակի չեն ոչնչացնել հիվանդության հարուցիչը, այն օրգանիզմում մնում է մինչև կյանքի վերջը: Բայց ամեն ինչ այդքան էլ անմխիթար չէ. ճիշտ ընտրված համալիր բուժումը` իմունախթանիթները, սնվելը, մարմնամարզությունն ու ֆիզիոթերապիան (հնարավոր են նաև այլընտրանքային բժշկության մեթոդները), որպես կանոն, թույլ կտան ազատվել ախտանիշներից, այդ թվում նաև հաղթահարել քրոնիկական հոգնածության համախտանիշը և վերադառնալ լիարժեք կյանքի:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 16-17.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. eurolab.ua
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

22.02.2016

Հարգելի Աննա, բարև Ձեզ: Դուք չեք նշել կոնկրետ կլինկորեն ինչպես է արտահայտվում վիրուսը Ձեր ամուսնու մոտ,  քանի որ այն ունի տարբեր կլինիկական դրսևորումներ: Բացի այդ ցանկացած վիրուսային հիվանդություն վերջնական բուժում չունի, հարկավոր է պարբերաբար կրկնել բուժման կուրսեր: Ավելի ճիշտ կլինի դիմել բուժող բժշկին, ամեն դեպքում նախկինում նշանակված դեղորայքը կարելի է նորից ընդունել:

Աննա

12.02.2016

Բարև ձեզ,ամուսնուս մոտ էպշտեյն-բար վիրուս ՝է հայտնաբերվել կոկորդի,հակավիրուսային դեղորայքից հետո ահագին լավացավ վիճակը, .բայց մի որոշ ժամանակ անց կարծես նորից կրկնվում է,ինչ անենք նորից հակավիրուսային դեղ օգտագործենք;Շնորհակալություն

Մեդ-Պրակտիկ

28.01.2016

Հարգելի Anahit, բարև Ձեզ: Էպշտեյն- Բարրի վիրուսն ախտորոշվում է արյան ընդհանուր, բիոքիմիական, իմունոլոգիական և սերոլոգիական անալիզների միջոցով:

Anahit

18.01.2016

Barev cez.Erexayis mot Epshteyn-barr virusn e.Xndrum em aseq da aryan mijocov hastat kareli e axtoroshel,te petq e urish analizner tal??

Մեդ-Պրակտիկ

17.05.2015

Հարգելի Մարինե, բարև Ձեզ: Կոնկրետ, որ հատվածի ավշահանգույցներն են մեծացած, բացի այդ շատ կարևոր է դրանք շարժուն են, թե ոչ, ցավոտ են, թե ոչ: Լիմֆատիկ հանգույցների մեծացման պատճառ կարող են լինել ինչպես համակարգային հիվանդությունները, այնպես էլ տեղային պրոցեսները: Լիմատիկ հանգույցների մեծացման պատճառները բազմաթիվ են. ինֆեկցիաները` վիրուսային, բակտերիալ, պարազիտար կամ սնկային, քաղցկեղային հիվանդությունները, համակարգային հիվանդությունները, թիրեոիդիտները, Հոջկինյան և ոչ Հոջկինյան լիմֆոման, սարկոիդոզը, ՄԻԱՎ-ը, հիպերթիրեոզը, լիմֆոգրանուլեմատոզը, աուտոմիուն հիվանդությունները և այլն: Լիմֆատիկ հանգույցների մեծացումն ուղեկցվում է այլ կլինկական ախտանիշներով, որոնք կօգնեն ավելի հեշտ կողմնորոշվել ախտորոշման հարցում:

Մարինե

11.05.2015

Թոռնիկիս մոտ ավշային հանգույցները մեծացել են,բոլոր անալիզնեռը նոռմայի մեջ են,բացի Էպշտեյն-Բարրի վիրուսից,ինչ կարելի է անել

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ